Image Image Image Image Image Image Image Image Image Image

Armenian Global Community | Вместе в светлое будущее!

Scroll to top

Top

Վարդանանք

Դերենիկ Դեմիրճյան – Վարդանանք

Դերենիկ Դեմիրճյան Վարդանանք

Книга Дереника Демирчяна – Вардананк (Դերենիկ Դեմիրճյան Վարդանանք)

Книга на русском языке

Մենք ունենք շատ մարտական զորավարներ, բայց Վարդան սպասալար չունենք։ Չէր կարելի այդպիսի զորականի բանտարկել…– ցավեց Զորա զորավարը։




Ընթրիքը կարճ տևեց, որովհետև հյուրերը հոգնած էին։ Զորավարը արձակեց նրանց և բարեմաղթեց խաղաղ քուն։
Գիշերը մի առժամ խաղաղ էր։ Սակայն լուսադեմին պարսից գալարափողը տագնապ հնչեցրեց։ Հարևան ճամբարներում պարսիկ զորքը ոտքի ելավ։ Գարեգինը վազեց Զորա զորավարի մոտ։
– Քուշանները հարձակման են պատրաստվում,– ասաց Զորա զորավարը,– գնում ենք մարտի։
– Անշուշտ, նաև մե՞նք պիտի գանք,– հարցրեց Գարեգինը։
– Ո՛չ։ Դուք հանգստանում եք մի քանի օր։
Պարսից զորքը, երկու թևի զատվելով, գնաց ճակատի գիծը։ Ճամբարում մնաց միայն հայոց այրուձին։
– Կարգին մարդ է երևում այս Զորան,– նկատեց Արսենը,– թերևս ազնիվ պատերազմ տանի մեզ…
Առավոտյան ճեպագնաց եկավ Զորա զորավարից՝ շտապ արշավով ճակատ հասնել. տագնապ է։ Գարեգին իշխանը կանչեց իշխան հրամանատարներին և կտակեց մահվան դեպքում այրուձին ղեկավարողների հաջորդությունը՝ Արսեն Ընծայնոց, Տաճատ Գնթունի, Ներսեհ Քաջբերունի, Արշամ հարյուրապետ։ Այրուձին հասավ ճակատ։ Անծայր անապատ, ոչ մի նշան թշնամու։ Խաղաղություն, ինչպես նախաստեղծման օրերում։ Ավազի մեռած ալիքներ և ամայի հորիզոն։

— Զրույց քուշանների հետ(Վարդանանք(պատմավեպ), Երևան, «Լույս», 1987)

Գիրք 1
Գիրք 2