Image Image Image Image Image Image Image Image Image Image

Armenian Global Community | Вместе в светлое будущее!

Scroll to top

Top

Ոսկե աքաղաղ

Ոսկե աքաղաղ – Րաֆֆի

Րաֆֆի Ոսկե աքաղաղ (Raffi- Voske akaghagh hayeren)

Րաֆֆի Ոսկե աքաղաղ (Raffi- Voske akaghagh hayeren)

Բ… գյուղի մեջ ամենի ուշադրությունը գրավել էր մի փոքրիկ տղա, որ դեռ նոր էր մտել իր տասներկու տարեկան հասակը: Ժամասեր գյուղացիները նրա ձայնովն էին զմայլած, դաշտից անցնելիս, նա էր, որ այնպես քաղցր երգելով, վաղ առավոտյան գառները արածացնելու էր տանում:




Նրա անունը Գալուստ էր, բայց գյուղացիները կրճատելով Կալո էին կոչում: Մի հաստ ու պինդ տղա էր Կալոն, որի ամուր կազմվածքը խոստանում էր հարուստ մարմնական զորություն: Կալոյի դեմքը նույնպես վատ չէր, արեւից այրված եւ համարյա սեւացած երեսի վրա կարելի էր տեսնել մի քանի գեղեցիկ եւ կանոնավոր գծեր, որոնց մեջ կրակոտ եւ վայրենի աչքերը արտահայտում էին խիստ զվարթ բնավորություն:

Կալոն որբ էր: Ծնողքը մեռել էին վերջին խոլերայից, թողնելով միակ զավակը դառն աղքատության մեջ: Նրա հորեղբայրը, բարեսիրտ Ավետը «հոգու համար» վեր առավ իր մոտ որբին եւ սկսեց հայրական խնամք տանել: Ավետը, որին բոլոր գյուղացիները «ապեր» (եղբայր) էին կոչում, վայելում էր առանձին հարգանք իր դրացիներից: Նա հանդարտ եւ աշխատասեր մարդ էր եւ քիչ չէր պատահում, որ խաղաղացնում էր զանազան վեճեր, որ ծագում էին իր դրացիների մեջ:

Ավետ ապոր ընտանիքը շատ մեծ չէր: Ինքը, իր կին Եղիսաբեթը եւ երկու փոքրիկ երեխաները կազմում էին ամբողջ գերդաստանը, որի գլխին բարձրացած էր, որպես ընտանիքի մայր, Շուշան տատը, յոթանասուն տարեկան մի պառավ, օր իր ծերության հեղինակությամբ իշխում էր բոլորի վրա: Պառավները առհասարակ բարեսիրտ են լինում, եւ մանավանդ Շուշան տատը, որ մի առանձին գութ ուներ դեպի իր թոռնիկը, Կալոն, որի մեջ գտնում էր մեռած որդու սիրելի պատկերը:

Փոքրիկ Կալոն տարվա երեք եղանակներում օգնում էր իր հորեղբորը նրա տնտեսական գործերի մեջ, իսկ ձմեռը գնում էր տերտերի մոտ եւ ժամագիրք էր կարդում: Կարդալ ասելով՝ պետք է հասկանալ, որ նա անգիր սերտել էր այս գրքից մի քանի «փոխեր», շարականներ, աղոթքներ, թեեւ տառերն անգամ չէր ճանաչում:

Կալոյի տնային ծառայությունները, նայելով, թե որքան շատ աշխատացնում են գյուղացի երեխաներին, մեծ չէին: Վաղ առավոտյան նա վեր էր կենում, աղբյուրից սափորով ջուր էր բերում, մարագից թոնիրի համար վառելիք էր բերում, գավիթը մաքրում էր եւ Եղիսաբեթին օգնում էր կովերը կթելու: Թեեւ այս գործերը աղջիկներն են կատարում, բայց Ավետ ապերը զուրկ էր աղջիկ զավակից, եւ նրա երկու որդիքը դեռ շատ մանրիկներ էին: Երբ տանը նրա համար այլեւս գործ չկար, նա հագնում էր տրեխները եւ մի կտոր ցամաք հաց գրպանը դնելով, ձեռքն էր առնում հովվական ծանր ցուպը, որ իր հասակի կրկին երկարությունն ուներ, եւ գառները քշում էր դաշտը արածացնելու համար: Տանեցիք հազիվ էր պատահում, որ ծեծեին նրան, որովհետեւ չափազանց կամակատար տղա էր Կալոն:

Շարունակում