
(Հայերեն տեքստը ներքևում է)
Группа некоммерческих организаций, представителей частного сектора и отдельных граждан направила в адрес мэра Еревана Тиграна Авиняна, Министерства здравоохранения Республики Армения и Инспекционного органа по охране природы и недр Республики Армения обращение с предложениями по принятию мер и защите населения в связи с экстремально высоким уровнем загрязнённости атмосферного воздуха в столице и других городах.
Инициатива подготовлена на фоне рекордных показателей загрязнения воздуха, зафиксированных за последнее время, что вызвало широкий общественный резонанс. Документ разработан на основе международных стандартов Всемирной организации здравоохранения (ВОЗ) и передовых практиках в области защиты окружающей среды. В обращении подчёркивается готовность организаций, НКО, профильных специалистов и экспертов к сотрудничеству с уполномоченными государственными органами, включая предоставление профессиональной экспертизы и необходимых консультаций. Цель — содействие в выработке и принятии эффективных решений по улучшению текущей экологической ситуации.
В числе первоочередных мер, предложенных в обращении:
1. Внедрение комплексной системы мониторинга качества воздуха с установкой современных датчиков в ключевых точках и обеспечением открытого, общедоступного и понятного отображения данных в режиме реального времени.
2. Разработка и запуск системы оперативного оповещения населения об опасных уровнях загрязнения, особенно для уязвимых групп, с чёткими рекомендациями по действиям.
3. Усиление регулирования и контроля за выбросами от основных источников загрязнения (транспорт, промышленность, частный сектор) на основе научно обоснованных нормативов.
4. Реализация долгосрочной стратегии по улучшению качества воздуха, включающей меры по развитию экологичного транспорта, повышению энергоэффективности и переходу на более чистые источники энергии.
В обращении подчёркивается, что реализация данных мер способна оказать незамедлительный эффект, нивелируя ключевые риски для окружающей среды и общественного здоровья в существующих условиях. Однако для устойчивого решения проблемы необходимы долгосрочные, комплексные шаги по улучшению экологической среды города.
Адринэ Мугнецян, президент экологического НКО Ecoparsec:
«Качество воздуха — это реальный фактор, определяющий здоровье, качество жизни населения и устойчивость всей экосистемы. Загрязнение, возникающее из-за городских выбросов, состояния свалок, сезонного сжигания и бытовых источников негативно влияет на здоровье человека и дестабилизирует природные системы, снижая общую экологическую устойчивость. Наши предложения направлены на то, чтобы Ереван и другие города Армении были безопасными и соответствовали современным стандартам качества жизни».
Согласно международным исследованиям пики загрязнения воздуха сопровождаются ростом обращений в неотложную помощь и увеличением числа госпитализаций. По данным ВОЗ загрязнение воздуха ежегодно приводит к миллионам преждевременных смертей и значительно увеличивает риск хронических заболеваний, дыхательной и сердечно-сосудистой систем.
Татьяна Оганесян, врач, кандидат медицинских наук, глава фонда VIVA:
«Проблема загрязнения воздуха — это вопрос здоровья абсолютно каждого жителя города без исключений. Особенно уязвимы беременные, дети, пожилые люди и пациенты с хроническими заболеваниями. В этой связи, своевременное предупреждение играет ключевую роль. Так, например, пациент с астмой, зная о неблагоприятной ситуации, может заранее принять меры и скорректировать терапию, снизив риск обострения. Внедрение системы мониторинга качества воздуха с открытым доступом к данным является критически важным инструментом для сохранения общественного здоровья. Фонд VIVA готов предоставить экспертную поддержку, методические рекомендации, образовательные инициативы и сопровождение специалистов для реализации таких решений».
На текущий момент обращение подписали ряд неправительственных организаций, экологи, врачи и гражданские активисты, работающие в сфере общественного здоровья и экологического мониторинга. По состоянию на 9 декабря документ с предложениями официально принят всеми тремя адресатами — мэрией Еревана, Министерством здравоохранения и Инспекционным органом по охране природы и недр Республики Армения, официального ответа на обращение пока не поступило.
Все материалы и предложения инициативы доступны в открытом доступе, любой желающий может присоединиться к работе группы, поддержав меры по улучшению экологической ситуации в Ереване.
Երևանում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել. փորձագետներն արձագանքում են օդի ծայրահեղ աղտոտվածությանը
Ոչ առևտրային կազմակերպությունների, մասնավոր հատվածի ներկայացուցիչների և անհատների մի խումբ նամակ է ուղղել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, ՀՀ առողջապահության նախարարությանը և ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին՝ մայրաքաղաքում և այլ քաղաքներում օդի աղտոտվածության չափազանց բարձր մակարդակի պայմաններում բնակչության պաշտպանության համար միջոցներ ձեռնարկելու առաջարկներով։
Նախաձեռնությունը մշակվել է վերջերս հասարակական մեծ հնչեղություն ստացած օդի աղտոտվածության ռեկորդային մակարդակի ֆոնին։ Փաստաթուղթը մշակվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) միջազգային չափորոշիչների և շրջակա միջավայրի պաշտպանության լավագույն փորձի հիման վրա։ Նամակում ընդգծվում է կազմակերպությունների, ՀԿ-ների, համապատասխան մասնագետների և փորձագետների պատրաստակամությունը համագործակցելու լիազորված պետական մարմինների հետ, այդ թվում՝ տրամադրելով մասնագիտական փորձագիտական և անհրաժեշտ այլ խորհրդատվություն։ Նպատակն է նպաստել շրջակա միջավայրի ներկայիս իրավիճակի բարելավմանն ուղղված արդյունավետ լուծումների մշակմանը և ընդունմանը։ Դիմումում առաջարկվող առաջնահերթ միջոցառումները ներառում են՝
1. Օդի որակի մշտադիտարկման համապարփակ համակարգի ներդրում՝ հիմնական կետերում տեղադրված ժամանակակից սենսորներով և բաց, իրական ժամանակում հանրությանը հասանելի և հասկանալի տվյալների ցուցադրմամբ։
2. Հանրությանը վտանգավոր աղտոտվածության մակարդակի մասին անհապաղ ծանուցման համակարգի մշակում և գործարկում, հատկապես խոցելի խմբերի համար, գործողությունների հստակ առաջարկություններով։
3. Հիմնական աղտոտման աղբյուրներից (տրանսպորտ, արդյունաբերություն և մասնավոր հատված) արտանետումների կարգավորման և վերահսկողության ամրապնդում՝ գիտականորեն հիմնավորված չափորոշիչների հիման վրա։
4. Օդի որակի բարելավման երկարաժամկետ ռազմավարության իրականացում՝ ներառյալ էկոլոգիապես մաքուր տրանսպորտի զարգացման, էներգաարդյունավետության բարձրացման և ավելի մաքուր էներգիայի աղբյուրներին անցնելու միջոցառումներ։
Նամակում ընդգծվում է, որ այս միջոցառումների իրականացումը կարող է անհապաղ ազդեցություն ունենալ՝ մեղմելով շրջակա միջավայրի և հանրային առողջության համար հիմնական ռիսկերը ներկայիս պայմաններում։ Այնուամենայնիվ, խնդրի կայուն լուծումը պահանջում է քաղաքի էկոլոգիական միջավայրը բարելավելու երկարաժամկետ, համապարփակ քայլեր։
«Ecoparsec» բնապահպանական ՀԿ-ի նախագահ Ադրինե Մուղնեցյանի խոսքով.
«Օդի որակը իրական գործոն է, որով որոշվում է բնակչության առողջությունը, կյանքի որակը և ամբողջ էկոհամակարգի կայունությունը: Քաղաքային արտանետումներից, աղբավայրերից, սեզոնային այրումներից և կենցաղային աղբյուրներից առաջացող աղտոտումը բացասաբար է անդրադառնում մարդու առողջության վրա և ապակայունացնում է բնական համակարգերը՝ նվազեցնելով ընդհանուր շրջակա միջավայրի հավասարակշռությունը: Մեր առաջարկները նպատակ ունեն ապահովել, որ Երևանը և Հայաստանի մյուս քաղաքները լինեն անվտանգ և համապատասխանեն կյանքի որակի ժամանակակից չափանիշներին»:
Միջազգային ուսումնասիրությունների համաձայն՝ օդի աղտոտվածության գագաթնակետերն ուղեկցվում են շտապօգնության բաժանմունքներ այցելությունների և հոսպիտալացումների աճով: ԱՀԿ-ի տվյալներով՝ օդի աղտոտվածությունը տարեկան հանգեցնում է միլիոնավոր վաղաժամ մահերի և զգալիորեն մեծացնում է քրոնիկ հիվանդությունների, այդ թվում՝ շնչառական և սրտանոթային հիվանդությունների ռիսկը:
Բժշկական գիտությունների թեկնածու, VIVA հիմնադրամի նախագահ Տատյանա Օգանեսյանի խոսքով.
«Օդի աղտոտվածության խնդիրը առողջապահական խնդիր է քաղաքի բացարձակապես բոլոր բնակիչների համար՝ առանց բացառության: Հղի կանայք, երեխաները, տարեցները և քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ առավել խոցելի են: Այս առումով ժամանակին կանխարգելումը շատ կարևոր է: Օրինակ՝ ասթմայով հիվանդը, տեղյակ լինելով անբարենպաստ իրավիճակի մասին, կարող է նախապես միջոցներ ձեռնարկել և ճշգրտել իր թերապիան՝ նվազեցնելով սրացման ռիսկը: Տվյալների բաց հասանելիություն ունեցող օդի որակի մշտադիտարկման համակարգի ներդրումը հանրային առողջության պահպանման կարևոր գործիք է: VIVA հիմնադրամը պատրաստ է տրամադրել փորձագիտական աջակցություն, մեթոդական առաջարկություններ, կազմակերպել կրթական նախաձեռնություններ և մասնագիտական աջակցություն նման լուծումների իրականացման համար»:
Ներկայումս դիմումը ստորագրել են մի շարք հասարակական կազմակերպություններ, բնապահպաններ, բժիշկներ և քաղաքացիական ակտիվիստներ, որոնք աշխատում են հանրային առողջապահության և շրջակա միջավայրի մշտադիտարկման ոլորտում: Դեկտեմբերի 9-ի դրությամբ առաջարկություններով փաստաթուղթը պաշտոնապես ընդունվել է բոլոր երեք հասցեատերերի՝ Երևանի քաղաքապետարանի, Առողջապահության նախարարության և ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից: Պաշտոնական պատասխան նամակին դեռևս չի տրվել:
Նախաձեռնության բոլոր նյութերն ու առաջարկները բաց հասանելիություն ունեն. յուրաքանչյուրը կարող է միանալ խմբի աշխատանքներին և աջակցել շրջակա միջավայրի իրավիճակը բարելավելու միջոցառումներին։

