Դերենիկ Դեմիրճյան — «Վարդանանք»

«Վարդանանք», Դերենիկ Դեմիրճյանի պատմավեպ։ Հայ գրականության նշանավոր ստեղծագործություններից է։ Այն գրվել է երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, որպեսզի բարձր պահի ռազմաճակատում գտնվող հայ զինվորների մարտական ոգին։
Հեղինակը գրքում ներկայացնում է Հայաստանը 5-րդ դարում՝ հիմնականում պատմելով 451 թվականին Հայաստանում տեղի ունեցած դեպքերի մասին, երբ հայ ժողովուրդը սպարապետ Վարդան Մամիկոնյանի ղեկավարությամբ ապստամբեց և Ավարայրի դաշտում հերոսաբար կռվեց պարսիկների դեմ, որոնք, տիրելով Հայաստանին, ուզում էին հայ ժողովրդին պարտադրել իրենց հավատը։
Հենց Դեմիրճյանն էլ ասել է. «Մի ժողովրդի պատմությունը նրա ապագան է, նրա վկայականը, նրա կենսագրական պատկերը։ Պատմությունը նրա հասակն է, նրա փորձը, նրա հնությունը, ստեղծագործական ստաժը։ Ամեն ժողովուրդ գալիս է պատմությունից»։
Արտահայտված գաղափարը հետևյալն է։ Մի՛ ուրացեք ձեր ազգին, ձեր կրոնին, սիրեք և գնահատեք ձեր պատմությունը։
Comments (1)
Арцвик Шураевна Авакянsays:
24.06.2024 at 13:57ОЧЕНЬ ХОРОШАЯ КНИГА