ԲԱՆՏԱՅԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ
(Խորհրդածություններ)


Հայաստան և ճշմարտություն. ահա իմ աստվածությունները:
Հայրենասեր չես, եթե կյանքդ տրված չէ ի սպաս սրանց, որոն-
ցից մեկին ծառայել կարելի է մյուսի միջոցով միայն:


Խորհրդածել ինձ համար չի նշանակում մտածել միայն: Դա միա-
ժամանակ և ինքնախորացում է, երկունք, որ հնարավոր է դարձնում
ներատեսությունը:


Սիրում եմ գաղափարը, որ աշխարհ է գալիս ներքին գողգոթայի
ճամփով կամ էլ փայլատակում է ուղեղիդ մեջ’ մտքիդ իբրև շանթող
հայտնություն:

Գարեգին Նժդեհ «Չխրատվող ժողովուրդը»

Ներբեռնեք գիրք Գարեգին Նժդեհ «ԲԱՆՏԱՅԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ»