ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ
(կենսագրական ակնարկ)


«Ապագա պատմաբանը Դիոգենեսի պես լապտեր վերցրած պետք է
քրքրե մեր ներկա դարի պատմությունը, որ գտնե այն գաղափարական
գործիչներին, որոնց գործը նմանվում է հին հեքիաթների դարու հերոս-
ների գործունեությանը: Հայ ներկա իրականության մեջ ապագա անաչառ
պատմաբանը շատ քչերին կգտնի, որոնց անունը արժանի կլի նի հա-
վերժացնելու. Անշուշտ ու անկասկած, դրանց թվում կլինի եւ Գարեգին
Նժդեհի անունը. ..»:
«Սյունիք», Գորիս, 1920թ., թիվ 7


Հայոց պատմության ալեծուփ օվկիանում, մեր նվիրական էերոս-
ների շարքում, իբրեւ գաղափարական եւ կազմակերպական առաջնորդ,
վեր է հառ նում Գա րե գին Նժ դե հի կեր պա րը:

Նժդեհը մեր պատմության այն եզակի դեմքերից է, որի մեջ ներդաշ-
նակորեն միաձուլվել են զինվորականն ու մտածողը, ազգային բարո-
յախոսն ու քաղաքական գործիչը եւ որն իր’ հիրավի պատմաստեղծ
կյանքով, հաստատաբար դասվում է հայոց առաջնագույն մեծերի շարքը:
Նժդեհը (Գարեգին Տեր-Հարությունյան) ծնվել է 1886թ. հունվարի
1-ին, Նախիջեւանի գավառի Կզնութ գյուղում: Մանուկ հասակում կորցրել
է հորը (հայրը’ Եղիշեն, գյուղի քահանան էր) եւ մնացել մոր’ Տիրուհու
խնամքին: Ընտանիքում եղել են չորս երեխա, ինքը փոքրն էր:


Սկզբնական կրթությունը ստացել է Նախիջեւան քաղաքի ռուսական
դպրոցում, ապա’ Թիֆլիսի ռուսական գիմնազիայում, որտեղ սովորելու
ընթացքում էլ, 17 տարեկան հասակից, միացել է հայ ազատագրական
շարժմանը: Այնուհետեւ անցել է Պետերբուրգ եւ երկու տարի տե ղի հա-
մալսարանի իրավաբանական բաժնում սովորելով’ լքել է համալսարանն
ու ամբողջովին նվիրվել հայ հեղափոխության գործին’ ցարիզմի ու սուլ-
թանականության դեմ: 1906թ. անցնում է Բուլղարիա, ուր Ռոստոմի
աջակցությամբ եւ մակեդոնական ազատագրական շարժման ղեկավար-
ների միջնորդությամբ ընդունվում է Սոֆիայի սպայական դպրոցը եւ այն
հաջողությամբ ավարտելով’ 1907թ. վերադառնում է Կովկաս:


1907-1908թթ. մտնում է Հ.Յ.Դ. շարքերը եւ, իբրեւ կուսակցական
նշանավոր գործիչ Սամսոն Թադեւոսյանի օգնական, մասնակցություն
բերում պարսկական հեղափոխական շարժմանը: Զենք եւ ռազմամթերք

Ներբեռնեք գիրք Գարեգին Նժդեհ «Հատընտիր»