
ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԽՈՍՔ
Այս գիրքը չատերի հուչերի հանրագումար է և բազմաթիվ բարեկամների օժանդակության արդյունք. երախտավորների ցուցակը չափազանց երկար է բոլորին հիշատակելու համար, սակայն ոմանց անհնար է չրջանցել:
Գրքի համար շատ կարևոր են եղել Ալեք Ենիգոմչույանի արժեքավոր վկայությունները: Ալեքը միջտ ժամանակ է տրամադրել այս ծրագրի իրագործմանը, և նրա չնորհիվ գիրքը մեծապես չահել է:
Սյուզի Մելքոնյանին պետք է շնորհակալություն հայտնել ամուսնու յոթնամյա անհատույց ծանը աշխատանքի ընթացքում նրա ցուցաբերած արտակարգ համբերության համար:
Զոել Քանդընը միչտ պատրաստ է եղել օժանդակության ձեռք մեկնել հեղինակներին: Նրա վկայությունները հատկապես Մոնթեի մանկության, պատանեկության և համալսարանական տարիների կյանքի վերաբերյալ անգնահատելի են:
Անվերջ հարցազրույցների տոկալուց բացի, Զարլզ Մելքոնյանը չարաթներով խնամել է իր թոռնուհիներին, երբ Մարգարը բացակա էր’ իր ուսումնասիրությունները կատարելու համար: Առանց Զապել Մելքոնյանի’ ընտանիքի «արխիվիստի» բարեխիղճ աշխատանքի, սույն էջերը կլինեին պակաս արժանահավատ և ուշագրավ:
Հետմահու պետք է չնորհակալություն հայտնել Պետրոս Գպրանյանին: Նրա արտասովոր հիչողության ու պատմելու բացառիկ կարողության չնորհիվ մեզ են փոխանցվել այնպիսի տե-
ղեկություններ, առանց որոնց գիրքը թերի կլիներ: Նարդուհի Գպրանյանը տարիներ շարունակ պատրաստակամորեն հանդուրժել է բազմաթիվ հարցազրույցներ. նրա օգնությամբ մենք կարողացել ենք անգնահատելի տեղեկություններ ձեռք բերել 1983-ի հուլիսի դժվար ժամանակահատվածի մասին:
Յոթ տարվա աշխատանքի ընթացքում Մայլե Մելքոնյանին ու Մարսիա Պետրոսյանին էլ են հարցազրույցներ բաժին ընկել: Բացի այդ, Մարսիան անտըտունջ խնամել է երեխաներին, իսկ Մայլեն դիրքը խմբագրել է:
Հակոբ ու Մանուչակ Ստեփանյանները, ինչպես նաև Ասպետ և Մարալ Ստամբուլյաններն ու Լուսիկ Գպրանյանը սիրով օժանդակել են մեզ գիրքը գրելու տարիներին:
Այս երկը նվազ հետաքրքրությամբ կընթերցվեր, եթե չլինեին Նենսի Գրիգորյանն ու Մարկ Արաքսը: Նրանց քննադատական դիտողությունները դիպուկ էին, իսկ քաջալերանքը’ էական:
Հետևյալ անձինք ևս արժանի են հատուկ չնորհակալության. Միրիամ Գոմ’ լրագրողական խորհուրդների, ուսումնասիրութ յունների ու տևական բարեկամության համար, գեներալ-մայոր Հմայակ Հարոյան’ նախկինում Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունից, ազնիվ համագործակցության և Երևանում մեզ հյուրընկալելու համար, Պետրոս Պետրոս’ Հմուտ համակարգչային ու գրաֆիկական աշխատանքների համար, Աչոտ Շմավոնյան և Զեֆ Կոչկարյան’ Փարիզում մեզ ճիչտ կողմնորոչելու, Էդիկ Բաղդասարյան’ Երևանում մեզ ցուցարերած աջակցության, և Լևոն Զորպաճյան’ տարբեր նյութերի վերաբեր-
յալ արժեքավոր դիտողությունների ու խորհուրդների համար:
Մենք երախտապարտ ենք նաև մեծ թվով մարդկանց Արցախից: Մասնավորապես չնորհակալ ենք Աբո Հայրապետյանին, Կարո Թովմասյանին, Լիլիա Ավանեսյանին և Արարատ Ավանեսյանի ընտանիքին: Արցախի բազմաթիվ բնակիչներ մեծապես օժանդակել են մեզ այլևայլ ձևնրով, և այդ ազնիվ մարդկանց մենք մեր հատուկ չնորհակալությունն ենք հայտնում:
Մեր ընկեր Նարեկ Հարությունյանն առատաձեռն նյութական օժանդակություն ցուցաբերեց, առանց որի անհնար կլիներ գրքի անգլերեն տարբերակի հրատարակությունը: Նա այդ արեց անաղմուկ ու անչահախնդրորեն:
Որևէ բացթողման կամ վրիպակի համար պատասխանատու են Հեղինակները: Գրքի վաճառքից գոյացած հասույթը հատկացվելու է «Մոնթե Մելքոնյան» բարեգործական հասարակական կագմակերպությանը, որն օգնում է Արցախի ու Հայաստանի ամենակարիքավոր խավերին:
Ներբեռնեք գիրքը
Download the book in English.