Image Image Image Image Image Image Image Image Image Image

Armenian Global Community | Вместе в светлое будущее!

Scroll to top

Top

Խաչագողի հիշատակարան

Րաֆֆի — Խաչագողի հիշատակարան

Խաչագողի հիշատակարան (Khachagoxi Hishatakaran) - Дневник крестокрада

Խաչագողի հիշատակարան (Khachagoxi Hishatakaran) — Дневник крестокрада

Րաֆֆու գրական գործունեությունը համընկավ հայ ժողովրդի պատմության անչափ բախտորոշ մի շրջանի՝ անցյալ դարի 70-80-ական թվականների հետ, իր խոր կնիքր թողնելով նրա ողջ ստեղծագործության վրա։ Ինչպես Շիրվանզադեն է գրու՛մ. «Նա ժողովրդի բարոյական եւ մտավոր հետաքրրքրրության ջերմաչափն էր եւ պատասխանում էր այն հարցերին, որ ծագում էին եւ տարածվում նրա մեջ»։




Այդ հարցերի պատասխանն ենք գտնում նաեւ արտաքուստ արկածային թվացող «Խաչագողի հիշատակարանը» վեպում, որը կարդացվում է ոչ միայն չթուլացող հետաքրքրությամբ, այլեւ ընթերցողին խորհել է տալիս բարու, գեղեցիկի,
հայրենիքի, հասարակության եւ. մնայուն ու անանց այլ արժեքների մասին։
Կյանքի վերջին տարիներին մի հետադարձ հայացք նետելով անցած գրական ուղուն եւ արժեքավորելով հայրենի գրականությանը մատուցած իր ծառայությունները, ի թիվս կատարած այլ գործերի, Րաֆֆին նաեւ նշում է. «Մեզանից առաջ դեռ ոչ մի վիպասան ուշադրություն չէր դարձրել հասարակական կազմության մի բոլորովին նեխած, ապականված մասնի վրա, որ գործում էր մթին խորշերում։ Մենք երեւան հանեցինք այդ անծանոթ հասարակությունը, երբ գրեցինք «Խաչագողի հիշատակարանը»։
Րաֆֆու բարեկամներից ոմանք խորհուրդ չեն ավել տպագրելու այս գործը, սակայն մեծ վիպասանը սխալ է համարել նման մտայնությունը, գտնելով, որ կեղծ բարեպաշտությունը չի կարող դարմանել օրըստօրե վտանգավոր դարձող վերքերը։ Հարազատ ժողովրդի ճակատագրով այնքան մտահոգ գրողը խաչագողերին բնորոշելով իբրեւ «ավերված, փչացած,
անբարոյականացած հասարակայնության հրեշավոր ծնունդ», այնուհետեւ ցույց է տալիս բուժման ուղիները։
«Խաչագողի հիշատակարանը» թեեւ տպագրվել է 1883 թվականին, սակայն ստեղծագործական երկար եւ բարդ պատմություն ունեցող այս վեպի գրությանը Րաֆֆին ձեռնամուխ է եղել անհամեմատ ավելի վաղ։ Րաֆֆու նամակագրությունից եւ նրա մտերիմների հուշերից երեւում է, որ վեպը սկզբնապես իր մեջ ներառած լինելով նաեւ «Կայծերը», ժամանակի ընթացքում զգալի փոփոխություններ է կրել։ Թեեւ 1876 թվականին լրագրող, թարգմանիչ Փիլիպոս Վարդանյանին ուղղված նամակում Րաֆֆին ասում է, թե վեպի գործողությունների մի մասը տեղի է ունենում Հնդկաստանում, սակայն այն հիշվում է միայն մի քանի հատվածներում։ Դրանցից է օրինակ Մուրադի պատմությունը, թե ինչպես Քավոր Պետրոսը մի քանի տարի Հնդկաստանում խաբեությամբ կողոպտել է տեղի հավատացյալներին։ Համանման պատմություններ պատմում են եւ մյուս խաչագողերր, սակայն այնտեղ կատարվող գործողությունների փոխարեն մենք գտնում ենք միայն դրանց արձագանքները։

Շարունակում