Image Image Image Image Image Image Image Image Image Image

Armenian Global Community | Вместе в светлое будущее!

Scroll to top

Top

Սամվել

Սամվել — Րաֆֆի՝

Րաֆֆի՝ Սամվել

Րաֆֆի՝ Սամվել

Книга на русском языке

Ա

ԵՐԿՈՒ ՍՈՒՐՀԱՆԴԱԿՆԵՐ
Լուսնի եղջյուրը ծածկվեցավ Քարքե լեռան ետևում և Տարոնը ընկղմվեցավ գիշերային խավարի մեջ: Ոչ մի աստղ այդ գիշեր չէր երևում: Երկինքը պատած էր մոխրագույնամպերով, որոնք մեղմ հոսանքով լողում էին դեպի Կրկուռ և Նեմրութ լեռների կողմերը և, այնտեղ կուտակվելով, թանձրանալով, միգային-սև կերպարանք էին ստանում: Այդկողմից երբեմն փայլատակում էր, կայծակը, և լսելի էր լինում որոտման խուլ դղրդյուն, որ գուշակում էր հորդ անձրև:




Գիշերային այդ տագնապալի պահուն երկու ձիավորներ անցնում էին Մուշի դաշտով: Նրանք գալիս էին հեռվից, շատ հեռվից: Մի ամիս առաջ դուրս եկան Տիզբոնի երկաթյաքաղաքադռնից, անցան Խուժիստանի անապատները, անցան արևակեզ Ասորեստանը, անցան հայկական Միջա գետը և մի օր առաջ ոտք դրեցին Մուշի դաշտի վրա: Դրանքերկու սուրհանդակներ էին:
Երկու սուրհանդակներից մեկի ձին սևագույն էր, մյուսինը` կապուտակ: Կապուտակ ձիավորը առաջինի ուղևորության մասին տեղեկություն ուներ, ամենայն զգուշությամբհետևում էր նրան և երբեք յուր նկատողությունից բաց չէր թողնում: Իսկ առաջինը չգիտեր, որ իրան հետևում են: Այդ էր պատճառը, որ նրանք, երկու մոլորակների նման, թեևգնում էին միևնույն ուղղությամբ, բայց այնպիսի զուգահեռական գծերով, որ բնավ միմյանց չէին հանդիպում: Երկուսն էլ ճանաչում էին միմյանց:
Նրանք արդեն հասել էին Արածանիի ափերին:
Կապուտակ ձիավորը այստեղ կանգ առեց: Նա նայեց դեպի երկինքը, նայեց դեպի յուր շուրջը: Կամենում էր գիտենալ, թե ո՜րքան ժամանակ էր մնացել, մինչև լույսի բացվելը: Ոչմի աստղ ցույց չտվեց նրան գիշերային ժամը: Ամեն ինչ խորասուզված էր անվերծանելի մթության մեջ:
Բայց պետք էր շտապել…
Երկու մտածություններ մի քանի րոպե պահեցին նրան անվճռականության մեջ. գետո՞վ անցնել, թե կամուրջո՞վ գնալ: Կամուրջով — դա շատ հեռու կտաներ և գուցեկհանդիպեր նրան… և գուցե կբռնվեր կամուրջի գիշերային պահակներից… Վճռեց անցնել գետով:

Հեզ և արծաթափայլ Արածանին գարնանային հեղեղներից կատաղել էր և պղտոր հորձանքներով ծածկել էր յուր ափերը: Բայց մեր ուղևորը ծանոթ էր նրա ծանծաղուտներիհետ: Նա ցած իջավ ձիուց, ձեռքով փայփայեց յուր կապուտակի գեղեցիկ բաշը, փոքրիկ գլուխը, ասելով. «Դու քաջությամբ կտրեցիր Տիգրիսի ահռելի ալիքները, այժմ հայրենիերկրի Արածանին ինչո՞ւ պետք է վախեցնե քեզ»: Նա ձիու սանձը հանեց բերանից, որ լողալու միջոցին ազատ շունչ առնե, նստեց և, երեսը խաչակնքելով, քշեց դեպի գետը:
. Գետը, մի ահարկու վիշապի նման, գոռում էր, գոչում էր: Գիշերային մթության մեջ` նրա պղտոր հոսանքը ավելի մռայլ կերպարանք էր ստացել: Ձին, ամբողջ մարմնովխորասուզված ջրի մեջ, միայն գլուխը վեր բարձրացրած, մռնչելով և փռնգալով, պատերազմում էր ալիքների հետ: Նրա ոտները հատակին չէին դիպչում, անցնում էր լողալով:Ձիավորը, սանձի փոխարեն բռնած ուներ նրա բաշից, և ձեռքով ուղղություն էր տալիս ընթացքին: Մի քանի պտույտների մեջ` թե ձին և թե ձիավորը սկեցին ջրի տակ: Կրկինդուրս հայտնվեցան: Երբեմն անցնում էին նրանց մոտով ծառի կոճղներ, գերանի կտորներ, որ ծփալով տարվում էին կոհակների հետ: Ձիավորր շտապում էր խույս տալ դրանցից:Բայց ահա՜ հեռվից մի ինչ-որ որոտում էր: Տագնապը մոտենում էր: Ձիավորը չկորցրեց յուր սառնասրտությունը և խորին ուշադրությամբ նայեց դեպի այն կողմը: Մի մթին, անորոշկույտ լողում էր ջրի երեսին: Որքան մերձենում էր, այնքան աճում էր նա, այնքան սոսկալի ձև էր ստանում: Կարծես, մի ամբողջ բլուր դանդաղ ընթացքով շրջում էր գետի վրա:Մերթ անհայտանում էր նա մերթ երևան էր գալիս ավելի ահարկու կերպարանքով: Ձիավորը հասկացավ նրա ինչ լինելը: Նա մի ակնթարթում ձիու թամբից սողաց դեպիգավակը, որ նրա բեռը թեթևացնե: Բռնեց ագիից, սկսեց շտապեցնել նրան: Օրհասական ժամը մոտենում էր, քանի որ թանձր, այլանդակ հրեշի նման մոտենում էր մթին կույտը:Նրա որոտը խլացնում էր ամեն ձայն: Պետք էր փախչել նրանից, եթե ոչ, մի թեթև տաշեղի նման յուր հետ կտաներ թե ձիուն, թե ձիավորին: Ձին անգամ զգաց մոտալուտ վտանգըև կրկնապատկեց յուր ուժերը: Անհնարին արագությամբ կտրում էր նա կոհակները: Հրեշը անցավ: Դա ուրիշ ոչինչ չէր, եթե ոչ մերձակա անտառների մի մասը, որ հեղեղըարմատախիլ անելով յուր պտույտների մեջ կծկել էր, գալարել էր, և մի այնպիսի այլանդակ գունդի ձև էր տվել:
Ձիավորը կրկին անգամ գոհությամբ երեսը խաչակնքեց, երբ ոտք դրեց ցամաքի վրա:
Նա յուր հագուստը քամեց, ցամաքացրեց, հետո սանձը դրեց ձիու բերանը, և շարունակեց ճանապարհը, ինքը գնալով ոտով, իսկ ձիուն յուր ետևից քարշ տալով, որ փոքր-ինչհանգստանա: Բայց ձին դժվարությամբ էր հետևում նրան: Որքան նա ջրի մեջ արագընթաց էր, այնքան ցամաքի վրա դանդաղկոտ դարձավ: Տերը վերաբերում էր այդ նրահոգնածությանը:

Շարունակում