??????????? ?????

Книга на русском языке

Եվ շարան-շարան բարձրանում էր վեր

Մեր բեռնավորված ընկերների չուն:

Ե. ՉԱՐԵՆՑ

«ՌԱՆՉՊԱՐՆԵՐԻ ԿԱՆՉԸ»

Մուշ քաղաքի ս. Մարինե թաղում հայոց լեզվի դաս էր։

— Ապա արտասանիր «Ռանչպարների կանչը», — մատնացույց արեց Մելքոն

վարժապետը վերջին շարքում նստած մի թխադեմ աշակերտի, որ լուսամուտին կպած

մտազբաղ նայում էր Ձորաթաղի այգիներին։

Աշակերտը կանգնեց։

Բոլորը զույգ-զույգ էին նստած, իսկ սա մենակ էր։ Կողքի դասընկերը մի տարի առաջ

լքել էր դպրոցը՝ իրեն մենակ թողնելով վերջին նստարանին։

Շաբաթը մեկ անդամ Մելքոն վարժապետը աշակերտներին կրկնել էր տալիս հայոց

այբուբենը։ Աշակերտները պարտավոր էին անգիր ասել բոլոր տառերը, դրանք

զուգակցելով հայ շինականների առավոտյան կանչերի հետ։ Այբուբենը սերտելու այս

եղանակը Մելքոն վարժապետն էր մշակել ոտանավորի ձևով, նպատակ ունենալով

հայոց գրերի պատկերը և հաջորդական կարգը ամուր դրոշմել իր սաների հիշողության

մեջ։ Այնպես պետք է արտասանեին, որ թվար, թե առավոտ է, և ռանչպարները իրար

ձայն տալով շտապում են դաշտային աշխատանքի։

— Ա՛յբ, նե՛ն, գե՛մ,

Բրդեմ ուտեմ.

— Ի՞նչ ուտես, — ընդմիչեց Մելքոն վարժապետը հոնքերը խոժոռելով։

— Թփով կլուլիկ կարմիր տաքտեղով։

— Լավ բան է Մշո թփով կլուլիկ ուտելը, այն էլ կարմիր տաքտեղով, բայց դասը լավ

սերտելուց հետո, — սաստեց վարժապետը։ — Այլապես տեսնու՞մ ես վարոցների

խուրձը։

— Առաջ ուտել, հետո սերտել, — պատասխանեց թխադեմ աշակերտը, դժկամությամբ

նայելով բարակ վարոցների կապոցին, որ դրված էր անկյունում, կարգապահությունը

խախտող և դասը չսովորող աշակերտներին պատժելու համար։

— Դու ասա «Ռանչպարների կանչը», — դիմեց պարոն Մելքոնը մի ուրիշ աշակերտի, որ

առջևում էր նստած և թըվաբանությունից ու մայրենի լեզվից միշտ հինգ ու խաչ էր

ստանում ։

Խաժաչք, սուր քթով և մազերի խոպոպները ճակատին թափած սասունցի մանուկ էր

Սանասարը։ Դասը պատասխանելուց առաջ սա միշտ դիմում էր Մարութա սարին,

կարծես ուժ առնելու համր։ «Յա Մարաթուկ», ասում էր ու դասը պատասխանում։ Ուստի

դասարանում նա հայտնի էր նաև «Յա Մարաթուկ» մականունով։

Սանասարը համարձակ վեր կացավ, և «Յա Մարաթուկ» դոչելով, ճակատը բարձր

պահած սկսեց.

— Ա՛յբ, բե՛ն, գի՛մ,

Ե՛լ, Հովակիմ,

Դա՛, ե՛ջ, զա՛,

Լծիր եզան։

է՛, ը՛թ, թո՛,

Վերկաց, Թաթո,

ժե՛, ինի՛, լյո՛ւն,

Կապիր քո շուն։

Խե՛, ծա՛, կե՛ն,

Ու՞ր է Հակեն։

Հո՛, ձա՛, ղա՛տ,

Միհրա՜ն, Մրհրդա՜տ,

Ճե՛ն, մե՛ն, հի՛,

Կգանք հիմի։

Նո՚ւ, շա’, ո՜,

Պրծիր, Շավո,

Չա’, պե’, ջե’,

Ուշ է, Վաչե։

Ռա’, սե’, վե՛վ,

Ծագեց արև։

Տյո՛ւն, րե’, ցո’,

Մարդ աստծո։

Վյո՚ւն, փյո՛ւր, քե’,

Քելե, Սրքե,

Ե՛վ, օ’, ֆե’,

Օ, ի՜նչ զով է։

— Ապրե՛ս, Սանասար։ Դու Սասնա ո՞ր գյուղից ես։

— Բսանաց գավառի Ջրտնիք գյուղից։

բեռնել գիրք

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *