Image Image Image Image Image Image Image Image Image Image

Armenian Global Community | Вместе в светлое будущее!

Scroll to top

Top

Րաֆֆի - Ջալալեդդին (Джалаледдин скачать книгу на армянском языке)

Ջալալեդդին — Րաֆֆի

1877 տարվա մայիս ամիսը մոտենում էր իր վախճանին: Աղբակա Լիանա դաշտերից մեկի վրա,
առավոտյան մառախուղի միջից, հազիվ երևում էին մի քանի վրաններ, սև կապերտից
պատրաստված, որոնք բոլորաձև շարված էին մինը մյուսի մոտ, թողնելով իրանց մեջտեղում
բավական ընդարձակ հրապարակ: Տեսնողը առաջին անգամից կկարծեր, թե դրանք մի
խաշնարած ցեղի չադրներ են, որ զետեղվել էին այդ կանաչազարդ հովտի մեջ, իրանց
անասունների համար արոտ գտնելու: Բայց քանի որ արևը բարձրանում էր, լեռներին պատած
մառախուղը ավելի և ավելի նոսրանում էր, վրանների տարածությունը ընդարձակ հովտի մեջ




հետզհետե մեծ քանակություն էր ներկայացնում: Այս կասկածելի երևույթը այն ժամանակ նրան
բանակի ձև էր տալիս:

Եվ իրավ, վրանների առջև ցցված երևում էին եղեգնյա երկայն նիզակներ, որոնց ծայրերը
զարդարած էին սև փետուրներով, իսկ հրապարակի վրա անբացատրելի խռովության մեջ
շարժվում էին զինվորված տղամարդիկ, որոնց երեսները արտահայտում էին կատաղի
անհամբերություն: Բանակից հեռու, դալար խոտերի մեջ, արածում էին բոլորովին պատրաստ
թամքած ձիաներ, որոնց առջևի և ետևի ոտներից մեկը շղթայած էին բխովներով՝ չփախչելու
համար:

Վրաններից մեկի առջև, — որ իր մեծությամբ և փառահեղաթյամբ որոշվում էր մյուսներից, —
ցցած էր մի կարմիր դրոշակ, որի չորս անկյունների վրա կարդացվում էին, արաբական տառերով
դրոշմված, չորս անուններ՝ Ալի, Օսման, Օմար և Աբուբեքը: Իսլամի նախկին խալիֆաների այս
չորս պատկառելի անունների մեջտեղում նշմարվում էր մի սպիտակ ձեռք, որպես օրինակ մի
աներևույթ աջ, որ իր հովանավորության ներքո պիտի առաջնորդեր զինվորված ամբոխը դեպի
պատերազմի դաշտը:
Այս իսկ վրանի շուրջը հավաքված էր մարդիկների բազմություն, որոնք անդադար ելումուտ էին
գործում նրա մեջ:

Այնտեղ թանձր թաղիքի վրա նստած էր միջահասակ մի մարդ կրակոտ աչքերով և ալեխառն
մորուքով: Նա ոտքից գլուխ հագնված էր սպիտակ գույնով, որ արևելքում նշան է
բարեպաշտության և մարդու անձնազոհության, որ իր կենդանության ժամանակ զգեցել էր
մահվան պատանքը: Ծերունու հաստ գոտիի աջ կողմից քարշ էր ընկած մի երկայն թասբեկ
(տերողորմյա) խոշոր հատիկներով, որոնք բաժանված էին որոշյալ թվով յուրաքանչյուր աղոթքի
կարգը և համարը պահպանելու համար: Իսկ գոտիի ձախ կողմից երևում էին կեռ խենջարի և մի
զույգ ատրճանակի ծայրերը, որոնց փողերն թաքնված էին հալեբյան վերարկուի տակ, որ
անփույթ կերպով ձգած էր նրա ուսերի վրա: Գլուխը փաթաթած էր սպիտակ ապարոշով (չալմա),
որի վրա երևում էին մետաքսյա դեղին թելերով ասեղնագործած արաբական տառեր: Նա նստած
էր ծալապատիկ կերպով և ծնկների վրա դրած ուներ մի կեռ թուր Դամասկոսի շենքով:
Այս պատկառելի ծերունին իր արտաքին կերպարանքով ներկայացնում էր մի անձնավորություն,
որ կրում էր իր մեջ կրոնի ջերմեռանդությունը, որպես մի բարձր հոգևորական, և պատերազմողի
քաջազնական ոգին, որպես հզոր զինվոր: Նա և՛ շեյխ էր, և՛ զորավոր:

2
Նա նստած էր վրանի բարձր և պատվավոր մասում, որպես նահապետ և իշխան, իսկ իր աջ և
ձախ կողմերում կարգով շարված էին մի քանի աղաներ հնադարյան զենքերով: Դրանց մերձավոր
ընտանությունը Շեյխի հետ արդեն ցույց էր տալիս, թե հասարակ մարդիկ չեն, այլ գլխավորներն
են այն ամբոխի, որ դրսում զետեղված էին վրանների մեջ, կամ հավաքված էին հրապարակի
վրա: Աղաները լուռ էին և խոսում էին այն ժամանակ, երբ Շեյխը խոսեցնում էր:
Շեյխի մոտ մի քաշքուլի2 մեջ ածած էին թղթերի մանր կտորտանք, որոնք միաչափ կերպով ծալած
էին եռանկյունի ձևով: Այս փոքրիկ ծրարները նման էին այն թիլիսմաններին, որ ջադուկները
տալիս են մարդկանց զանազան խորհրդավոր նպատակներով: Բայց իսկապես կախարդական
ոչինչ չկար նրանց մեջ, այլ նրանց վրա դրված էին մի-մի տող Ղորանի այն այեթներից, որոնց
զորությամբ մարդ ազատ է մնում ամեն տեսակ չարից և փորձանքից:

Գիրք