Image Image Image Image Image Image Image Image Image Image

Armenian Global Community | Вместе в светлое будущее!

Scroll to top

Top

Խենթը

Խենթը - Րաֆֆի

Խենթը — Րաֆֆի

Խենթը — Րաֆֆի

Книга на русском языке

Խենթը մի քար գլորեց փոսը, հարյուր խելոքներ հավաքվեցան, չկարողացան դուրս հանել: Մինչեւ խելացին կմտածե, խենթը գետից անց կկենա:
Խենթից — ուղիղ պատասխան:
Ազգ. առածներ

Ա

Բայազեդը պաշարված էր:




Թուրք, քուրդ, բոշա, ջուլո եւ ավելի քան քսան հազար խառնիճաղանճ բաշիբոզուկներ, խառն տաճկաց կանոնավոր զորքերի հետ, շրջապատել էին կիսավեր քաղաքը: Նա ծխում էր կրակի մեջ, որպես մի ընդարձակ խարույկի տարածություն: Քրիստոնյա հայերի տները դատարկվել էին բնակիչներից: Բարբարոսի սուրը եւ գերությունը սպառել էր նրանց: Հայերից մի փոքրիկ մաս միայն ազատվել էր, կանխապես փախչելով սահմանակից Մագու քաղաքի կողմերը, որ պարսից հողի վրա է գտնվում:

Բայազեդի միջնաբերդը դեռ մնացել էր անառիկ: Փոքրաթիվ ռուս զինվորներ, հայ եւ թուրք կամավոր միլիցիայի հետ, ամրացել էին այնտեղ, եւ օրհասական հուսահատությամբ, սպասում էին մի սարսափելի վախճանի: Բերդը չորեք կողմից սեղմված էր, կարծես, մի երկաթի օղակի մեջ, որը հետզհետե նեղանալով, կամենում էր միանգամից խեղդել եւ մահացնել հուսաբեկ պաշարվածներին: Հարաբերությունը դրսի հետ բոլորովին կտրված էր:

Պաշարումը պատահեց 1877 թվի հունիսի 6-ին եւ տեւեց ամբողջ 23 օր: Դա այն ժամանակն էր, երբ ռուսաց հաջողակ սրի բախտը Հայաստանում հանկարծ փոխվեցավ: Տեղային մահմեդականությունը, որ սկզբում այնքան հոժարությամբ ընդունեց ռուսաց տիրապետությունը, կրկին ապստամբվեցավ եւ միացավ Սմայիլ Փաշայի զորքերի հետ: Գեներալ Տեր-Ղուկասովը, երեւանյան զորաբաժնի հրամանատարը, այդ միջոցում գտնվում էր Զեյդեգանի եւ Դալի-Բաբայի մեջ, եւ իր փոքրաթիվ գունդերով քաջությամբ պատերազմում էր Մուխթար փաշայի հինգ անգամ ավելի ուժի դեմ: Նա, երեւի, տեղեկություն չուներ, թե ինչ էր պատահել դժբախտ Բայազեդի հետ, որին թողել էր բերդապահ (կոմենդանտ) Շտոկվիչի պահպանության ներքո:

Շարունակում